Ներքին 2 տարի առաջ - 10:16 14-10-2024

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Կանադայում ՀՀ դեսպանատանը

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Իր ելույթում Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն առանձնանշեց հայ-կանադական հարաբերությունների վերընթաց զարգացման և խորացման փաստը, ինչն արտահայտվում է ՀՀ-ին ցուցաբերվող Կանադայի աջակցությամբ՝ թե՛ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, թե՛ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը։

Այս համատեքստում կարևորվեց նաև ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց միջազգային հանրության գործնական ներգրավվածության անհրաժեշտությունը հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն երաշխավորելու նպատակով։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Կանադայի հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը Հայաստանի բարգավաճման և հայ-կանադական կապերի առաջմղման գործում։

Միջոցառումների պատվավոր մշակութային հյուրը՝ կանադահայ հանրահայտ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը, հանդես եկավ հայկական երաժշտության հատընտիր կատարումներով։ Վերջինիս հետ իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև կանադացի դաշնակահար Մարկ Ֆերգյուսոնը և կանադահայ երգչուհի Թալին Իշխանյանը։

Ընդունելության օրերին անցկացվեց Լևոն Իշխանյանի կիթառների հավաքածուի ցուցահանդես։ Միջոցառումներին ներկա էին Կանադայում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների բազմաթիվ ղեկավարներ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, հայ համայնքի, ինչպես նաև հասարակական ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»