«Դոմուս» ՓԲԸ֊ի տնօրեն Մհեր Միրզախանյանի նկատմամբ ՊԵԿ֊ի կողմից տուգանք է սահմանվել 1 միլիոն 975 հազար դրամի չափով։
Պատճառն այն է, որ կազմակերպության ներմուծած բեռները մաքսային հսկողության գոտու տարածքից 5 օր ուշ են դուրս բերվել։
«Դոմուսի» տնօրենն այս որոշումը բողոքարկել է Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հանձնաժողովում և նշել, որ 79 տոննա ապրանքի դուրսբերումը գոտուց պատվիրակված է եղել «Ապավեն» ՍՊԸ֊ին, և որ իրենք տեղյակ չեն եղել նրանից, որ դա չի արվել։
ՊԵԿ֊ի կողմից հիշյալ բացատրությունները չեն ընդունվել և «Դոմուս» ՓԲԸ֊ն կարելի է ասել փորձառու բեռնափոխադրող «Ապավեն» ՍՊԸ֊ի պատճառով տուգանվել է։
Հավելենք, որ «Ապավեն» ՍՊԸ֊ն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի խոշոր դոնորներից է։