Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում ներկայացրել է տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում արտանետումների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան կենտրոնացած է ցամաքային, երկաթուղային, ծովային և օդային տրանսպորտում ածխածնային արտանետումների նվազեցման վրա։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում ավիացիոն կայուն վառելիքի (SAF) արտադրությունը, օգտագործումը և միջազգային շուկաներ արտահանումը զարգացնելու ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներում կարևորում են ոչ միայն վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնումը, այլև բնական կենսամիջավայրերի պահպանությունը։
Ըստ Ուրալօղլուի՝ Թուրքիան կենտրոնանում է ավիացիոն ոլորտում էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործման վրա և մտադիր են Թուրքիայում էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիք արտադրել և արտահանել։
Ermenihaber