Արտաքին 8 ամիս առաջ - 20:17 02-02-2026

Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել

Թուրքիայում ներդրումներ իրականացնող Ադրբեջանի պետական նավթային «SOCAR Türkiye» ընկերությունը սկսել է «Վերականգնվող ավիացիոն վառելիքի» (SAF) առևտրային գործունեությունը՝ նպատակ ունենալով նպաստել ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցմանը։

Առաջին առևտրային գործարքը իրականացվել է թուրքական ավիացիոն «Turkish Airlines» ընկերության հետ, 2026-ի հունվարի 29-ին։

Նշվում է, որ այս քայլը համապատասխանում է ընկերության կայուն զարգացման ռազմավարությանը և ուղղված է էներգետիկ և ավիացիոն ոլորտներում ցածր ածխածնային լուծումների խթանմանը։ «SAF»-ի ոլորտում առաջին գործարքը հիմնված է «SOCAR Türkiye-ի» և «Turkish Airlines»-ի միջև 2025-ի օգոստոսի 13-ին ստորագրված համագործակցության հուշագրի վրա։

«SOCAR Türkiye»-ի գլխավոր տնօրեն Էլչին Իբադովն ընդգծել է, որ կայունությունն ընկերության գործունեության առանցքային ուղղություններից է՝ նշելով, որ «STAR» նավթավերամշակման գործարանի (այն գտնվում է Թուրքիայում, սակայն դրա 40%-ը պատկանում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 60-ը՝ SOCAR-ին) հնարավորությունները և հետազոտական ներուժը կարևոր դեր են խաղում «SAF» նախաձեռնության զարգացման գործում։

Նշենք նաև, որ միջազգային ավիացիոն կառույցների տվյալներով՝ «SAF»-ը, որը արտադրվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ավանդական ավիավառելիքի համեմատ զգալիորեն նվազեցնում է արտանետումները։ Թուրքական աղբյուրի համաձայն էլ՝ «SOCAR Türkiye»-ի նախաձեռնությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային մակարդակով ավիացիոն ոլորտում ածխածնային արտանետումների նվազեցման գործընթացում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա