Արտաքին 2 տարի առաջ - 18:01 05-02-2024

Ֆինլանդիան մտադիր է Թուրքիայի հետ համագործակցել վերականգնվող էներգիայի շուրջ

Ֆինլանդիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Քայի Մըքքանենը խոսել է էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության մասին:Փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքներ կարող են տարվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են օրինակ վերականգնվող էներգիայի և միջուկային թափոնների հարցերը:

«Այդ հարցում Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև տեխնոլոգիական և մասնագիտական փորձի փոխանակում կարող է լինել: Ֆինլանդիան մտադիր է դառնալ մաքուր արդյունաբերական կենտրոն»,- ասել է նա:

Ապա նաև հավելել է, որ երկու երկրի միջև առկա առևտրաշրջանառությունը, ներմուծումն ու արտահանումը կարող է աճել:

Բացի այդ ֆինլանդացի նախարարն ընդգծել է, որ «Ar-Ge» (նորարական հետազոտություններ) համագործակցության շրջանակներում կազմակերպվող համաժողովների շնորհիվ հետագա համագործակցությունը նոր հնարավորություններ կարող է ընձեռել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը