Հուսով եմ, որ մենք այլևս ստիպված չենք լինի ոչնչացնել այդ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։
«Ամերիկան պատերազմ չի սկսել Իրանի դեմ։ Իրանը պատերազմ է մղում Ամերիկայի դեմ 1979 թվականից ի վեր։ Սա պետք է վաղուց լուծված լիներ։ Հուսով եմ, որ մենք այլևս ստիպված չենք լինի ոչնչացնել այդ երկիրը»,- նշել է նա։