Ներքին 3 ամիս առաջ - 11:37 22-06-2026

Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Հայաստանը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող պետական հայեցակարգը ագրեսիվ կերպով առաջ մղելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ի թիվս զավթողական վտանգավոր օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ։

Օրեր առաջ իրենց նախագահի ուղիղ հրահանգով հավաքվում են Նախիջևանում, որտեղ մոտ 20 տարի առաջ վերջնականապես հողին են հավասարեցրել հայկական մշակութային հարուստ ժառանգությունը։ Այդ հավաքի ժամանակ որոշում են մեր պետությունը կոչել իրենց «հայրենիք», անունն էլ դնել «Արևմտյան Ադրբեջան», հետո էնքան են լկտիանում, որ վիդեոկապ են դնում Երևանի փողոցների հետ ու ասում՝ «վայ, տեսեք, մեր հողն է»։

Այս աբսուրդը այնքան շատ է, այնքան անհավանական է, որ մեկ-մեկ ասում ես՝ լավ, ո՞նց է սենց բան հնարավոր։ Հետո վերադառնում ես պարզ մարդկային տրամաբանությանը, ֆիքսում, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ցեղասպան պետություն է, եղել է այդպիսին ու մնում է այդպիսին, որ իրենց համար Հայաստանի, հայերի դեմ զավթողականության և ատելության քարոզը ջուր խմելու պես սովորական բան է։ Հետո հիշում ես, որ ՀՀ-ում ղեկավարող «կզած» ու Ալիևի շողքից սեղանի տակ մտնող կոլաբորանտները միմիայն մեծացրել են Ալիևի ախորժակը։ Որքան շատ են զիջել մեր սահմանների, մեր կյանքերի, մեր արժանապատվության հաշվին, այնքան ավելի վտանգավոր են դարձրել Ադրբեջանին մեր պետության հանդեպ։

Իմիջայլոց, այդ հավաքի ժամանակ Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը ուղիղ տեքստով ասել է․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»։ Թարգմանաբար սա նշանակում է՝ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերը մեր պետական նոր ռազմավարությունն են։ Իսկ դա հնարավոր է դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում կայացրած որոշումներից հետո, մինչ այդ Ադրբեջանը երբեք նման բան ասել չէր համարձակվի։ Ընդ որում, այս ճշմարտությունը ընդունել է հենց ինքը Ալիևը՝ հայտարարելով, որ «վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը․․․»։

Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս զավթողական հայեցակարգի շրջանառության մեջ դնելու օրվանից ի վեր (24.12.2022) հնարավոր էր բոլոր դիվանագիտական, քաղաքական և տեղեկատվական մեթոդներով սա դարձնել մեծագույն գլխացավանք Ադրբեջանի ղեկավարության համար՝ այն կարգի, որ Ալիևը փոշմաներ այդ տերմինը կիրառելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները եղել են ու կան, բայց ներկայիս ղեկավարությունը դա անելու փոխարեն ուղղակի պայքարում է մեր ինքնության, պետության հիմքերի, Անկախության հռչակագրի, բանակի, կռվի, Արցախի, եկեղեցու և ազգային արժանապատվության դեմ՝ Ալիևի պահանջին համապատասխան։

Դրանով ամեն ինչ ասված է՝ հասկացողների և հասկանալ ցանկացողների համար, իհարկե․․․։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան