Արտաքին 1 տարի առաջ - 17:22 16-02-2025

Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին․ Նեթանյահու

Իսրայելը և Միացյալ Նահանգները երկուսն էլ վճռական են խափանելու Իրանի միջուկային հավակնությունները և «ագրեսիան» Մերձավոր Արևելքում։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։

Երուսաղեմում Ռուբիոյի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն ասել է, որ իրենք «շատ արդյունավետ քննարկում» են անցկացրել մի շարք հարցերի շուրջ։

«Իսրայելն ու Ամերիկան ​​ուս ուսի են կանգնած՝ դիմակայելու Իրանի սպառնալիքին։ Մենք պայմանավորվեցինք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ տարածաշրջանում Իրանի ագրեսիան պետք է հետ մղվի»,- ասել է նա։

Նեթանյահուն նշել է նաև, որ Իսրայելը «հզոր հարված» է հասցրել Իրանին վերջին 16 ամիսների ընթացքում՝ սկսած Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո, և ասել է, որ Թրամփի աջակցությամբ «չեմ կասկածում, որ մենք կարող ենք և կավարտենք աշխատանքը»:

Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է. «Յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորման, բռնության յուրաքանչյուր գործողության հետևում, ամեն ապակայունացնող գործողությունների հետևում, այն ամենի հետևում, որը սպառնում է խաղաղությանը և կայունությանը միլիոնավոր մարդկանց համար, ովքեր այս տարածաշրջանը տուն են անվանում, Իրանն է»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է