Ներքին 15 ժամ առաջ - 12:04 28-10-2026

ՔՊ-ի ընտրական ցուցակից պատգամավորի մանդատը կստանա Էդգար Առաքելյանը

Եսթեր Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել․ ՔՊ-ական նոր պատգամավորը կլինի Էդգար Առաքելյանը։

«2026 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Եսթեր Սահակյանի գրանցումը և կազմել է արձանագրություն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Խաչատուրի Առաքելյանին տալու մասին»,- հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, նշանակվելու է Կոտայքի մարզպետ։