Դեռևս չենք ծանոթացել դատավճռի բովանդակությանը, սակայն պատրաստվում ենք բողոքարկել այն․ ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելուն։
«Մեղադրանքի մեջ տեսել ենք խնդրահարույց կետեր»,- նշեց նա:
Ռոբերտ Քոչարյանը, ըստ մեղադրանքի, կասկածվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հավելենք, որ դատարանն այսօր որոշում է ընդունել նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով․ նրա կալանքը նույնպես երկարաձգվել է 2 ամսով։