Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 20:22 23-10-2026

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

2026 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ամենից շատ հարկ է վճարել բջջային հեռախոսների և տեխնիկայի ներկրող ու վաճառող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ ՀՀ պետական եկմուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Նշված ընկերությունը 9 ամսում 64 մլրդ 336 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե, մինչդեռ 2025 թվականի հունվար–սեպտեմբերին վճարել էր 52,4 մլրդ դրամ (աճը` մոտ 12 մլրդ դրամ կամ 22,9%)։

2–րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 60 մլրդ 825 մլն դրամ հարկով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 36 մլրդ դրամ (աճը` 24,6 միլիարդ դրամ կամ 68%)։

3–րդ հորիզականում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` 46 մլրդ 226 մլն դրամ հարկով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետբյուջե էր վճարել 45 մլրդ 943 մլն դրամ հարկ (աճը` 300 մլն դրամ կամ 0,62%)։

4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Գազպրոմ Արմենիան» (39 մլրդ 579 մլն) և Արդշինբանկը (38 մլրդ 94 մլն):

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը` 20 մլրդ 401 մլն 182 հազար դրամով։