Ուղիղ եթեր
Ավելին 54 րոպե առաջ - 20:53 23-10-2026

Միքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին հայ նշանավոր նավթարդյունաբերող և բարերար Միքայել Արամյանցը, Ալեքսանդր Մանթաշյանցի հետ, կարևոր ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում։

Արամյանցը եղել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրներից։ Իր առևտրական գործունեությունը նա սկսել է Թավրիզում, ապա՝ տեղափոխվել Թիֆլիս։

Հետագայում հաստատվելով Բաքվում՝ Արամյանցն իր գործունեությունը կապել է նավթարդյունաբերության հետ։

Բաքվում Արամյանցն իր գործընկերների հետ հիմնել է «Բալախանսկայա» նավթարդյունաբերական ընկերությունը։ Նա առաջիններից էր, ով իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով տեղափոխելու համար։ Որքան էլ Ադրբեջանը փորձի շրջանցել այս ամենը, փաստ է, որ հայերի ներդրումը Բաքվի զարգացման գործում անգնահատելի է եղել։

«Գեղարդ» վերլուծական