Ներքին 2 ամիս առաջ - 19:23 25-06-2026

Ես այդ հանցանքը չեմ գործել, բողոքարկելու ենք դատարանի որոշումը. Դավիթ Համբարձումյան

Ես այդ հանցանքը չեմ գործել, բողոքարկելու ենք դատարանի որոշումը։ Մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Ընտրություններով ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում:

Դատարանի բակում լրագրողներին ասել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Ես մնալու եմ ակտիվ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,- նշել է նա: