Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 17:29 01-03-2022

Դատարանի որոշումը մեզ որևէ կերպ չի բավարարում. Դավիթ Շահնազարյան

Վարդենիս խոշորացված համայնքում մարտի 5-ին ուժի մեջ կմտնի Վարչական դատարանի՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որից հետո տեղի կունենա ավագանու նոր նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 ձայնով։ Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։ Ինչպես արդեն հայտնել էինք, ՔՊ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի թիվ 1 որոշումը, Վարչական դատարանն էլ՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ մասնակի բավարարեց ավագանու ՔՊ-ական անդամների հայցը, մինչդեռ ընտրված համայնքապետի փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դատավորը հայցադիմումի հայտն ընդունելիս այնպիսի դատավարական կոպիտ սխալներ է թույլ տվել, որ կա մտավախություն՝ դատական գործով դատավորի անաչառ չլինելու համար։

Oragir.news-ը կապ հաստատեց «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանի հետ՝ հարցնելով, թե ինչու՞ երկու ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամները Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչում չեն բողոքարկելու։ Շահնազարյանն ասաց, որ ժամանակ չկորցնելու և իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման համար չեն դիմել Վերաքննիչ դատարան։

«Առաջին մասը երկրորդ մասին հակասում է և այն մեզ որևէ կերպ չի բավարարում։ Վճիռ էլ անվանել չենք կարող այդ որոշումը, ու համոզված ենք, որ դա ոչ իրավաչափ է, բայց մյուս կողմից էլ բողոքարկելը կնշանակի ևս մեկ ամիս այս անկառավարելի վիճակը երկարաձգել, այդ իսկ պատճատով որոշել ենք չգնալ Վերաքննիչ դատարան ու բողոք չներկայացնել»։ Մեր հարցին, թե ինչ հիմքով են ասում, որ վճիռն անիրավաչափ է, Շահնազարյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ արդարությունը մեր կողմից է, որովհետև բոլոր գործողությունները, որոնք կատարել ենք, իրավաչափ են, իսկ ոչ իրավաչափը այն է, որ վճռի մեջ առաջին և երկրորդ մասին հակասում կա, այսինքն դատարանը ոչ իրավաչափ համարեց ավագանու քվեարկության արդյունքները, որի հիման վրա կայացվել է այդ որոշումը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին