Ոստիկանությունը պարզել է, որ Սվետլանա Ֆրայժին հոկտեմբերի 14–ին լքել է ՀՀ տարածքը Բագրատաշենի անցակետով:
Այս մասին ՆԳՆ–ից հայտնեցին ArmeniaSputnik–ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին. ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել նրա հետ: