«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե են ընտրվելու:
Թերթը գրել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի` հայտնի ֆուտբոլիստի եղբոր թեկնածությունը: Սակայն կան մարդիկ, որ չեն հրաժարվել այդ յուղոտ պաշտոնը զբաղեցնելու մտքից: Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն էլ է փորձում պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները, մասնավորապես` Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ Չնայած ֆուտզալը ֆուտբոլի հետ կապ չունի:
Թերթի տեղեկություններով, Նազարեթյանը պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «դաբրո» ստանալ:
Ֆանատների FAF ակումբը դեմ է նաեւ Նազարեթյանի թեկնածությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում սպասվում է թեժ ընտրապայքար։ Գործող համայնքապետ Դավիթ Սարգսյանը կրկին հավակնում է պահպանել պաշտոնը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությամբ։
Դավիթ Սարգսյանի անունը հանրության լայն շրջանակներին հայտնի է դարձել նաև անձնական գործում սեռի վերաբերյալ «արու» գրառման պատճառով։ Այդ ձևակերպումը ժամանակին հանրային քննարկումների և քննադատության առիթ էր դարձել՝ համայնքապետին պահելով սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:
Թերթի աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։
Տեսանյութ: