Ներքին 2 տարի առաջ - 18:43 19-04-2024

Երևանում գողության վայրում հետապնդվել ու վնասազերծվել է վրացի գողը, որին վաղուց էին փնտրում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 19-ին, նման աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են գողություն կատարողին:

Պարեկները տեղեկություններ են ստանում, որ Մամիկոնյանց 49/1 հասցեում կասկածելի քաղաքացի կա, ով հնարավոր է՝ գողություն կատարելու նպատակով է գտնվում նշված վայրում:

Կարճ ժամանակում պարեկները նկատում են կասկածելի տղամարդուն և նա, տեսնելով պարեկներին, փորձում է դիմել փախուստի, սակայն կրտսեր պարեկներ Ա. Կոստանյանն ու Կ. Պատուրյանը հետապնդում ու բռնում են նրան, ով լինում է ուսապարկով և նրան գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Բերման ենթարկվածը Երևանում բնակվող, ազգությամբ վրացի 48-ամյա Ա. Ցվերյանովն է:

Արդեն ոստիկանությունում նրա ուսապարկում հայտնաբերվում են հանցագործության համար օգտագործվող անրաժեշտ պարագաներ:

Տեղում պարզվում է նաև, որ նա հատուկ գործիքի միջոցով կոտրել է Մամիկոնյանց 49/1 հասցեի դիմացի ավտոտնակը, որը օգտագործվում է՝ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, և այնտեղից գողացել է տարբեր տեսակի խմիչքներ, սակայն երբ նկատել է պարեկներին՝ գողության վայրից մի քանի մետր հեռավորության վրա, գողոնը տարբեր տեղեր թողել ու փորձել է պարեկներից ճողոպրել:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նա փորձել է քրեական հետախուզության բաժանմքունքի օպերլիազորի աշխատասենյակից դիմել փախուստի, սակայն դա էլ կանխել են օպերլիազորները:

Վնասազերծված կասկածյալը Երևանում մի քանի գողությունների հեղինակ է, ինչի մեջ նրան կասկածում են ոստիկանները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․