Ներքին Տեսանյութ 45 րոպե առաջ - 21:30 15-10-2026

Ինչո՞ւ են ջնջում 44-օրյայի մասնակիցների նկարները

Պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը և հասարակական գործիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը «Բա վերջը ի՞նչ ա լինելու» վերնագրով զրույցների շարքի երկրորդ թողարկման ընթացքում խոսում են 44-օրյա պատերազմի հերոսների նկարները ջնջելու մասին։

Նշվում է, որ կոգնիտիվ պատերազմը պայքար է՝ մարդու մտածողության և որոշումների վրա ազդելու համար, որի նպատակն է թուլացնել հակառակորդի վստահությունը սեփական ուժերի, բանակի և պետության նկատմամբ։

Այն իրականացվում է ապատեղեկատվության, վախի տարածման և հասարակության բևեռացման միջոցով։ Երբ հասարակությունը հավատում է սեփական անզորությանը, հակառակորդի գործը հեշտանում է։

Կոգնիտիվ պատերազմի վտանգն այն է, երբ հակառակորդի ուժը վերածվում է սեփական անզորության համոզմունքի։

Ամբողջական զրույցը՝ տեսանյութում: