Ներքին 43 րոպե առաջ - 21:15 15-10-2026

Գևորգ Փարսյանը Կապանի ընտրություններին մասնակցելու է «Շանթ դաշինք»-ով

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։

Դիմելով կապանցիներին այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը»,- նշել է նա։