Ներքին 53 րոպե առաջ - 09:30 14-10-2026

«Համաշխարհային առևտրի կենտրոնը» օգոստոսի 8-ի հռչակագիրը բնորոշում է անորոշ

Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծ շուքով ներկայացրեց իր կառավարման օրոք մեկնարկած «հերթական հաջողությունը»։

Նա, ներկա գտնվելով «Համաշխարհային առևտրի կենտրոն» նախագծի միջոցառմանը, մի շարք հնչեղ հայտարարություններ արեց՝ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ համաձայնագրեր, հարյուրամյակների կայունություն, և այդ ամենը, բնականաբար, ներկաների լուռ համաձայնության ներքո։

Հետաքրքիր է, սակայն, այն, որ «Համաշխարհային առևտրի կենտրոնի» 80 տոկոսի, հետագայում 100 տոկոսի սեփականատեր «Ռենշին» ՍՊԸ-ն թերահավատորեն է վերաբերում ԱՄՆ–ի հետ օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրին։

ՍՊԸ-ի օրերս հրապարակված միջանկյալ հաշվետվության մեջ բառացի գրված է. «Այնուամենայնիվ հռչակագրի (2025թ օգոստոսի 8, խմբ.) գործնական իրականացումը և երկարաժմկետ ազդեցությունը տնտեսական գործունեության վրա մնում է անորոշ»։