Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 23:31 13-10-2026

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ի դեղերի միասնական թվային հարթակին

Հայաստանը, Ղրղզստանը և Բելառուսը միանում են ԵԱՏՄ-ում դեղերի մակնշման թվային հարթակին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարթակը մշակող «Սանտենս» ընկերությունների խմբից։

Ներկայում իրենց մակնշման համակարգը, պահանջները, կարգավորիչները արտադրողները գրանցում են յուրաքանչյուր երկրում առանձին։ СТТ թվային պլատֆորմը (Check Track & Trace) կհամադրի այս տվյալները մեկ միասնական նշագրման կոդերի վրա հիմնված ինտերֆեյսի մեջ:

«Դեղագործական ընկերությունները հնարավորություն կունենան Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում մակնշված դեղերի հաշվառումը վարել միասնական ինտերֆեյսի միջոցով։ СТТ-ի տվյալների, հաշվետվությունների և վերլուծությունների կառավարման կենտրոնացված հարթակը կընդլայնի աշխատանքի աշխարհագրությունը երեք նոր շուկաներում», - նշել են «Սանտենս»-ում՝ հավելելով, որ Ռուսաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում այդ համակարգն արդեն գործում է։

Ըստ ընկերության տարածած պարզաբանման՝ ԵԱՏՄ-ում հետագծելիության միասնական տարածքի ստեղծումը արմատապես դյուրացնի վերսահմանային առևտուրը. բազմաթիվ կրկնակի ստուգումների փոխարեն ապրանքը համակարգում կգրանցվի մեկ անգամ:

Հարթակն ապահովում է գործառնությունների ավտոմատ արտացոլումը բոլոր փուլերում՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև իրացում և շրջանառությունից դուրսբերում:

Ձեզ գուցե հետաքրքրի