Գյումրեցի 74-ամյա թոշակառու Շնորհիկ Շահինյանը, ով թոռնուհու հետ ապրում է բազմաբնակարան շենքերից մեկում, սոցիալական խնդիրների առաջ է կանգնել։ Կնոջ խոսքով՝ թոշակից բացի իր միակ լրացուցիչ եկամուտը նպաստն էր, որից արդեն մի քանի ամիս է՝ զրկված է։
Oragir.News-ի հետ զրույցում Շնորհիկ Շահինյանն ասում է՝ նպաստը, որքան էլ փոքր գումար լիներ, մարդկանց օգնում էր հոգալ առօրյա նվազագույն կարիքները։ Այժմ, երբ այդ աջակցությունից զրկվել է, մտահոգված է ոչ միայն սեփական ապրուստի, այլև առջևում սպասվող ձմռան համար։
74-ամյա թոշակառուի խոսքով՝ ձմռանը շատ սոցիալապես անապահով քաղաքացիներ կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ սահմանափակ եկամուտներով դժվար է հոգալ սննդի, ջեռուցման և մյուս անհրաժեշտ ծախսերը։
«10 հազար դրամով թոշակը բարձրացրին, դարձրեցին «Ատրպետի տժվժիկը»»,- դժգոհում է Շնորհիկ Շահինյանը։ Կնոջ մտահոգությունը միայն իր սոցիալական վիճակով չի սահմանափակվում․ նա կարծում է, որ նպաստից զրկված բազմաթիվ քաղաքացիներ առաջիկա ձմռանն ավելի ծանր պայմաններում են հայտնվելու։
Սոցիալական աջակցության կրճատման կամ դադարեցման հետևանքով հատկապես միայնակ թոշակառուների համար նույնիսկ փոքր գումարի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան