Տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայր Սարիբեկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։
Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը։
«Այժմ Անին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա։
Syunik News