ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների։
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը կառավարությանն է փոխանցել հայ գերիներին ուղղված 1254 նամակ։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնած արշավի շրջանակում, որի նպատակն էր կանանց այցելության միջոցով աջակցություն փոխանցել Բաքվում պահվող հայ գերիներին։
Բեգլարյանի խոսքով՝ գերիների կյանքին և առողջությանը ցանկացած պահի վտանգ է սպառնում։
«Մենք դեպքեր ենք ունեցել գերության ընթացքում խոշտանգումների ու սպանությունների։ Դեպքեր են եղել, երբ խոշտանգումների հետևանքով վերադարձված գերիները կամ մահացել են, կամ անդառնալի, ծանր առողջական խնդիրներ են ունեցել։ Օր առաջ պետք է վերադարձվեն»,– նշել է Բեգլարյանը։
Մանրամանսերը տեսանյութում։