Թբիլիսիում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Միջադեպը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել սեպտեմբերի 21–ի առավոտյան։
Վրաստանի ՆԳՆ–ից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ արդեն մեկ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։
Նախնական տվյալներով՝ ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստան է մեկնել որպես զբոսաշրջիկ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: