87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 1 ամիս առաջ - 21:16 27-09-2026

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի պահանջարկը

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության երկրներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ գազի և էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազեցնելու համար՝ սահմանափակ համաշխարհային առաջարկի և գների բարձր տատանման ֆոնին, գրում է Politico-ն։

Բրյուսելում կարծում են, որ սպառման կրճատումը կարող է օգնել զսպել էներգակիրների արժեքը առաջիկա շրջանում։

«Սահմանափակ համաշխարհային առաջարկի և գների բարձր տատանողականության պայմաններում պահանջարկի նվազեցումը կարող է լինել գները զսպելու արդյունավետ գործիք», — սեպտեմբերի 25-ին ԵՄ երկրների նախարարներին ուղղված նամակում գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերի եվրահանձնակատար Դան Յորգենսենը, հայտնում է Politico-ն։

Յորգենսենը կառավարություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել գազի և էլեկտրաէներգիայի պահանջարկը կրճատելու համար «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։ Միևնույն ժամանակ եվրահանձնակատարը նշել է, որ իրավիճակը մնում է բարդ, սակայն ներկայումս էներգամատակարարման անվտանգության համար անմիջական ռիսկեր չկան։

Խնդիրներից մեկը մնում են եվրոպական պահեստարաններում գազի ցածր պաշարները։ Դրանց լցվածությունն այժմ կազմում է ընդհանուր հզորության մոտ 68%-ը, ինչը ցածր է այն մակարդակից, որը նկատվում էր 2021 թվականի նույն ժամանակահատվածում, երբ Եվրոպան դեռ նոր էր մոտենում լայնածավալ էներգետիկ ճգնաժամին, որը հաջորդել էր COVID-19 համավարակին և Ուկրաինայում լիամասշտաբ պատերազմի սկզբին։

ԵՄ-ի հիմնական նպատակը նախատեսում է գազապահեստարանների լցվածությունը հասցնել 90%-ի մինչև նոյեմբերի սկիզբ։ Սակայն մարտին Եվրամիությունը երկրներին լրացուցիչ ճկունություն էր տվել՝ թույլատրելով այս տարի կողմնորոշվել 80% մակարդակով։ Բրյուսելում ակնկալում էին, որ դա կօգնի խուսափել գազի խուճապային գնումներից և նվազեցնել դրանց հետ կապված ծախսերը։