Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մշակույթ 1 ամիս առաջ - 13:16 22-09-2026

Պլասիդո Դոմինգոն՝ Երևանում․ համերգ՝ Գեղամ Գրիգորյանի հոբելյանին

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին տեղի է ունենալու մեծանուն հայ տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգ:

Երեկոյի հատուկ հյուրն է լինելու աշխարհի առաջատար օպերային բեմերի աստղ Պլասիդո Դոմինգոն: Նա Հայաստան կժամանի՝ մասնակցելու իր վաղեմի ընկերոջ եւ բեմական գործընկերոջ հիշատակին նվիրված երեկոյին:

«Գեղամ Գրիգորյանին եւ Պլասիդո Դոմինգոյին կապում էին համատեղ ստեղծագործական աշխատանքը, երկարամյա բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը։ Նրանց համագործակցությունը նշանակալի էջ է միջազգային օպերային կյանքի պատմության մեջ»,- նշված է Օպերային թատրոնի հաղորդագրության մեջ:

Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից Հասմիկ Գրիգորյանը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը կլինի Գեղամ Գրիգորյանի ավագ որդին՝ Վարդան Գրիգորյանը։

Հոկտեմբերի 20-ին էլ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Պլասիդո Դոմինգոյի համերգի հատուկ հյուրն է լինելու:

«Հրաշալի նորություն։ Ուրախ եմ հայտարարել, որ Կոպենհագեն կվերադառնամ իմ հատուկ հյուրերի՝ Խորխե դե Լեոնի եւ Հասմիկ Գրիգորյանի հետ»,- ավելի վաղ գրել էր Դոմինգոն: