Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:00 21-09-2026

Միայն 30 տարի անց «առերեսվեցինք», որ կոնֆլիկտի օրոք ինքնիշխանությունը լիարժեք չէ. Փաշինյան

Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմի պայմաններում։

Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։

«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակը և երաշխավորը։ Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով։ Եվ պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին:

Ըստ Փաշինյանի՝ միայն 30 տարի անց «առերեսվեցինք», որ կոնֆլիկտի օրոք ինքնիշխանությունը լիարժեք չէ:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր