Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:34 16-09-2026

ՔՊ վարչությունը քննարկել է Հայկ Սարգսյանի հարցը, չի բացառվում, որ նրան հեռացնեն կուսակցությունից․ Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։

Այս մասին այսօր «Ազատության» ասաց ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ չբացառելով, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։ Հակոբյանն այսօր մանրամասնեց՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։

«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում», - ասաց Հակոբյանը։

Հասմիկ Հակոբյանը նշեց, որ Հայկ Սարգսյանի դեպքում ամենամտահոգիչ հարցերից մեկը կուսակցության բարի համբավին վնասող վարքագիծն ու կուսակիցների հասցեին հնչեցրած, իրենց գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններն են։ Հակոբյանը հիշեցրեց նաև, որ Սարգսյանը նախկինում մեկից ավելի անգամ խիստ նկատողություն է ստացել կուսակցությունից։

Հասմիկ Հակոբյանը հայտնեց, որ վերջնական որոշման համար դեռ քննարկումներ պետք է լինեն:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան