Ներքին 1 ամիս առաջ - 13:13 16-09-2026

Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի․ ՔՊ պատգամավոր

Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի, դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Բնականաբար Գանձասարի մասին արված հայտարարությունը Ադրբեջանի կողմից չի աջակցում խաղաղության օրակարգին, և լավ կլինի, որ երկու կողմն էլ՝ և Հայաստանը, և Ադրբեջանը, զերծ մնան նման խոսույթներից, իսկ Գանձազարի դեպքերի հետ կապված Մատենադարանը հանդես է եկել հայտարարությամբ: Մենք չենք ասել, որ խաղաղությանը հասնելը հեշտ է լինելու, և եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, քննադատությունների արժանանալ: Սա հեշտ ճանապարհ չէ, և ես հիշում եմ, որ շուրջ 2 տարի առաջ, երբ սահմանին կրակոցներ կային, բոլորը նույն կերպ ասում էին՝ սա՞ է այն խաղաղությունը, որը դուք բանակցում եք, Ադրբեջանից կրակոցներ կան, իսկ դուք լռում եք:

Իսկ ես նույն նախադասությունն էի ասում՝ այն փխրուն ձեռք բերած խաղաղությունը, որը հիմա արդեն փխրուն չէ, գնալով կարծրանում է, ունի խնամքի կարիք, և շատ մեծ համբերություն է պահանջում։ Մենք պետք է անհոգնել պայքարենք, շարունակենք մեր օրակարգը թելադրել, որովհետև դրանից շահում է քաղաքացին, հիմա կլինեն նաև հայտարարություններ, կրակոցը այժմ փոխարինվել է ինչ-որ հայտարարության, որը մեզ մոտ ներվ է առաջացնում՝ հասկանալի պատճառով, իհարկե դա ցանկացած քաղաքացու համար տհաճ է լսել:

Մեր կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց կրակոցի դեպքում մի սպասեք պատասխան կրակոց, որովհետև դա չի տանում մեր նպատակին, չի տանում դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որ միգուցե նպատակ ունեն խաղաղ ընթացքի իրավիճակը փոխել, մենք չենք ուզում, Հայաստանը ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակը իրագործել»,- նշել է Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»