Ներքին 17 րոպե առաջ - 18:13 04-11-2026

Տատիկը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, 7-ամյա թոռնիկը դուրս է գրվել. նոր մանրամասներ Կոտայքի հոսանքահարումից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում 54-ամյա Էլլա Զաքարյանը իր երկու թոռնիկների հետ բանջար հավաքելիս է եղել: Քայլելու ընթացքում 7-ամյա Վիկտորն անզգուշաբար դիպել է դաշտում բաց վիճակում թողնված հոսանքալարին և հոսանքահարվել: Տատիկը, տեսնելով այդ ամենը, բնազդաբար նետվել է թոռանը փրկելու և գրկել է նրան, ինչի հետևանքով հոսանքի հզոր հարվածը փոխանցվել է իրեն: Դեպքի վայրում գտնվող մյուս թոռնիկը՝ 6-ամյա աղջնակը, բարեբախտաբար, չի տուժել:

Oragir.News-ը կապ հաստատեց «Հրազդան» ԲԿ-ի հետ՝ հոսանքահարված քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկություն իմանալու համար։
«Տուժածներց 54-ամյա տատիկը՝ Էլլա Զաքարյանը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հետազոտվել է և այնտեղից տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրը։

Վերջինիս խոսքով՝ հոսանքահարված 7-ամյա երեխայի վիճակը թեթև է եղել, և նա լուրջ վնասվածքներ չի ստացել. «Երեխայի մասով տվյալ չունենք, երեխան ռեանիմացիա չի մտել, ամբուլատոր ստուգվել, գնացել է»։

Ինչ վերաբերում է Էլլա Զաքարյանին, ապա նրա վնասվածքները շատ ավելի լուրջ են: «Հրազդան» ԲԿ-ում առաջնային բուժօգնություն ստանալուց հետո նրան շտապ տեղափոխել են Երևան: «Արմենիա» ԲԿ-ում կնոջը ենթարկել են համակարգչային տոմոգրաֆիայի և լրացուցիչ հետազոտությունների, որից հետո, հաշվի առնելով էլեկտրական այրվածքների ծանրությունը, շտապօգնության մեքենայով տեղափոխել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ նա այժմ շարունակում է բուժումը:

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերն արդեն փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին