Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 14-07-2025

Շատ հաճելի է, որ Սամվել Կարապետյանը նոր ուժ է ձևավորում․ Աստված տա՝ Փաշինյանին հեռացնեն․ հարցում

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի անունից, տեղեկացնելով, թե ստեղծում են նոր քաղաքական ուժ՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը՝ մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իմ հայրենակիցներին։ Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։

Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։

Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով։ Սամվել Կարապետյան»։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Սամվել Կարապետյանին կհաջողվի՞ իր ձևավորած նոր քաղաքական ուժով հեռացնել Նիկոլ Փաշինյանին»։

Գրեթե բոլոր հարցվածները մտահոգ էին վարչապետին հեռացնելու խնդրով։

«Փաշինյանին հեռացնելու շատ փորձեր են եղել, բայց արդյունքը չի երևացել»,- ասաց նրանցից մեկը։

Մի կնոջ խոսքով էլ՝ պետք է արվի ամեն բան, Փաշինյանին հեռացնելու համար։

«Շատ հաճելի է, որ նոր ուժ է ձևավորվել։ Աստված տա, որ հաջողվի հեռացնեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը