Ներքին 1 ամիս առաջ - 13:47 16-09-2026

Գիշերը հրկիզել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը. shamshyan.com

Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այնուհետև անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են հրկիզում կատարողի ինքնությունը, ում հայտնաբերել և ներկայացրել են Արմավիրի համայնքային ոստիկանություն։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են