Երևանում
Oragir.News-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ նախատեսվող գործընթացին։
Քաղաքացիների մեծ մասը բացասական վերաբերմունք է հայտնել՝ նշելով, որ Կաթողիկոսի պաշտոնանկության հարցը չպետք է լուծի կառավարությունը։ «Իհարկե ոչ, միանշանակ»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված ավելի կտրուկ արձագանքեց․ «Այդ դեպքում ավելի լավ կլինի՝ ժողովուրդը դուրս գա ու իրեն հեռացնի, ոչ թե Կաթողիկոսին։ Ի՞նչ է նշանակում՝ մեր սրբության, մեր հոգևոր աշխարհի հետ խաղ է անում։ Մենակ հոգեկանները կարող են այդպես բան անել»։
Որոշ քաղաքացիներ, թեև չկարողացան գնահատել նախաձեռնության սահմանադրականությունը, այնուամենայնիվ, աջակցեցին իշխանության գործողություններին։ «Ես չգիտեմ՝ ինչ է, բայց էդ մարդը ճիշտ է անում»,- ասաց հարցվածներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ դեմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսի պաշտոնանկության գործընթացին։
«Ես վատ բան եմ մտածում իրենց մասին, վաբշե՝ ընդհանրապես։ Մեր Վեհափառն էլ մեր սրբությունն է»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկը, որը կարծում է, որ Կաթողիկոսի փոփոխության անհրաժեշտություն կարող է լինել, միաժամանակ նշեց, որ այդ որոշումը պետք է կայացնի ոչ թե կառավարությունը, այլ եկեղեցական համակարգը։
«Ես գտնում եմ, որ կարելի է փոխել, բայց փոխողը պետք է հոգևորական լինի։ Իրենք՝ տերտերները, իրենք իրենց մեջ պետք է ընտրեն։ Հոգևորականները պիտի դա անեն, ոչ թե կառավարությունը»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գործող իշխանության քաղաքականությունն ընդհանուր առմամբ սխալ է համարում։ «Փաշինյանը ընդհանրապես սխալ է ամեն հարցերով։ Եկեղեցուն շատ լավ ենք վերաբերվում։ Ինքը որ թուրք է, պիտի այդ ձևի վերաբերվի՝ թուրքերի ասածով։ Իրեն է պետք փոխել, ոչ թե Կաթողիկոսին»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան