Ներքին 1 ժամ առաջ - 18:16 15-09-2026

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող ծրագրերին և շահառուների համար ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ֆիզիկական վերականգնմանը և բուժմանը զուգահեռ «Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ներգրավվում կրթական, մշակութային և սպորտային ծրագրերում, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ։

Կենտրոնի ներկայացուցիչները կարևորել են հատկապես շահառուների սոցիալական վերականգնումն ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ֆիզիկական վերականգնումը միայն առաջին փուլն է։ Կյանքի հետագա պլանավորման համար առանցքային նշանակություն ունեն կրթությունը, մասնագիտական զարգացումը, աշխատանք ունենալու հնարավորությունը և սոցիալական ակտիվությունը։

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նաև «Զինվորի տան» տարածքում կրթական կենտրոն ստեղծելու նախագիծը, որը նախատեսում է մեկ վայրում համախմբել «Զինվորի տան» շահառուների համար արդեն իսկ իրականացվող կրթական ծրագրերը։

Նշվել է՝ ներկայում շահառուների շրջանում տեղեկություններ են հավաքագրվում՝ պարզելու նրանց կրթական և մասնագիտական հետաքրքրություններն ու կարիքները, մասնավորապես՝ ինչ կրթություն են ցանկանում ստանալ, ինչ մասնագիտություն և հմտություններ են ուզում ձեռք բերել։ Ըստ այդ կարիքների՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվում են դասընթացներ, որոնց մի մասն անցկացվում է տեղում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների կրթության շարունակականության, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերման և աշխատաշուկայում նրանց լիարժեք ներգրավման համար համապատասխան հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Նախարարին ներկայացվել են նաև տարբեր տարիներին կենտրոնում բուժում և վերականգնում անցած տղաների հաջողության պատմությունները։ Վերականգնողական բուժումից հետո շատերը նոր մասնագիտություններ և հմտություններ են ձեռք բերել, ներգրավվել մշակութային ու սպորտային ծրագրերում, վերադարձել ակտիվ աշխատանքի։

Կենտրոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ կրթության և կարիերայի բաղադրիչի զարգացումը «Զինվորի տան» գործունեության կարևոր ուղղություններից է։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին