Ուղիղ եթեր
Ավելին 1 ամիս առաջ - 20:44 09-09-2026

Ծանոթությունների հավելվածում ծանոթացած զույգը առաջին ժամադրության ժամանակ բանկ է թալանել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սովորական առաջին ժամադրությունը արագորեն վերածվեց մղձավանջի, երբ Մասաչուսեթսի բնակչուհին, ինքն էլ չկասկածելով, դարձավ այն մեքենայի վարորդը, որով կողոպտիչը փախուստի դիմեց բանկի թալանից հետո:

Դատախազության տվյալներով՝ Քրիստոֆեր Կաստիլյոն աղջկան խնդրել է կանգ առնել բանկի մոտ իրենց ուղևորության ժամանակ։ Այնուհետև նա մտել է շենք, և գանձապահից սպառնալիքով գումար պահանջել, որից հետո վազելով վերադարձել է մեքենայի մոտ։

Քննիչները պարզել են, որ կինը ոչինչ չի իմացել նրա ծրագրի մասին: Խուճապի մեջ նա հեռացել է, բայց կանգ է առել, հենց որ ոստիկանությունը փորձել է կանգնեցնել ավտոմեքենան:

Ավելի ուշ իշխանությունները հաստատեցին, որ նա լիովին համագործակցել է քննության հետ, և նրան մեղադրանք չի առաջադրվել:

Կաստիլյոն իրեն մեղավոր է ճանաչել զինված կողոպուտի և ոստիկանների վրա հարձակման մի քանի դրվագներում: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։

Այս դեպքը մնում է ամենատարօրինակ օրինակներից մեկը, թե ինչպես առաջին ժամադրությունը կարող է վերածվել իսկական աղետի:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին