Ներքին 1 տարի առաջ - 16:26 29-07-2025

MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում

Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր, ոսկի, նավթ և այլն։

MyInvest Academy-ում այս պահին արդեն իսկ հասանելի է ներդրումների մասին 12 թեմա։ Յուրաքանչյուր թեմայի վերջում մասնակիցներն անցնում են կարճ հարցում, որի միջոցով կարող են ստուգել՝ որքանով են յուրացրել թեման մինչև հաջորդին անցնելը։ Դասընթացի վերջում մասնակիցները կարող են հանձնել քննություն ստացված գիտելիքները ստուգելու համար։

Ներդրումների մասին հայալեզու կրթական նյութերին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն բացել բրոքերային հաշիվ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում և մուտք գործել Academy։

Հիշեցնենք, որ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որով հնարավոր է ձեռք բերել 30+ ֆինանսական շուկաների ավելի քան 20,000 բաժնետոմս, միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, բորսայական ներդրումային ֆոնդեր (ETF-ներ) և այլ արժեթղթեր։

MyInvest Academy-ի մանրամասները՝ տեսանյութում։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի