Արտաքին 1 ամիս առաջ - 13:01 09-09-2026

Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ նշելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թիվը։

Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը խորին անհանգստություն է հայտնում Լիբանանի հարավում, հատկապես Նաբաթիայի շրջանում, իսրայելական ռազմական գործողության էսկալացիայի կապակցությամբ։ Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները», - նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը զորքերին հրամայել էր ուժեղացնել բնակավայրերի պարեկությունը հարավային Նաբաթիա նահանգում՝ իսրայելական ռմբակոծություններից հետո։