Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 19:33 05-09-2026

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։
Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովին։

Իսկ իրականում, այս ելույթը ոչ թե ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասին էր, այլ անոնսն էր ջրի սակագնի առաջիկա թանկացման։

Նշեմ, որ արդեն հինգ տարուց ավելի բարձրաձայնում եմ ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մասին՝ ներկայացնելով առաջարկներ, որոնք իսկապես կարող էին բարեփոխել ոլորտը։

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում ջրային պաշարների ահռելի կորուստները կանխելու ուղղությամբ։ Փոխարենը՝ տիրազուրկ խորքային հորերի ջրերը ծառայում են Թուրքիային ու Ադրբեջանին։

Բազմիցս բերել եմ նաև Իջևանի՝ անուշադրության մատնված «Սպիտակ լիճ» ջրամբարի օրինակը, որը փոքր֊ինչ բարեկարգման պարագայում կարող էր ծառայել տավուշեցիներին։ Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել ոռոգման նպատակներով։

Նշեմ, որ միայն Տավուշի մարզում 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:

Իհարկե լավ կլինի, եթե մարդիկ փոխեն իրենց վարքագիծը՝ անհարկի չօգտագործելով ջուրը, բայց չմոռանանք, որ Հայաստանի շատ ու շատ համայնքներում մեր հայրենակիցները ընդամենը մի քանի ժամով են կարողանում օգտվել ջրից։
Ի դեպ, «2021-2026 թվականների կառավարության ծրագրով նախատեսված էր կառուցել 15 նոր ջրամբար, մինչդեռ, առ այսօր շահագործման է հանձնվել միայն Վեդու ջրամբարը։

Եվ, իրականում, ոչ թե ատամները արագ լվանալն է լուծելու ՀՀ֊ում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, այլ հստակ ռազմավարությունը, ինչը դժվար թե ի վիճակի լինի գլուխ բերել մի իշխանություն, որը հեշտությամբ թշնամուն է հանձնել մեր ջրային ռեսուրսները»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է