Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 12:52 04-09-2026

Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ․ Hetq.am

Հայաստանում գործող էսթետիկ բժշկության կենտրոնները կնճիռները հարթեցնելու համար հիմնականում առաջարկում են բոտուլինոթերապիա, որը ներարկումային միջամտություն է։

Այն իրականացվում է բոտուլինում A տիպի տոքսին պարունակող դեղամիջոցներով․ գրում է Hetq.am-ը։

Այդ դեղամիջոցներն աշխարհում բազմաթիվ են, իսկ Հայաստանում պաշտոնապես գրանցված են դրանցից միայն երեքը՝

«Բոտուլաքս» (Botulax) – 50ՄՄ (Միջազգային միավոր), 100ՄՄ, 200ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի,
«Ֆորտոքս» (Fortox) – 100ՄՄ, դեղափոշի ներարկման լուծույթի,
«Մեդպորտ» (Medport) – 150ՄՄ, 300 ՄՄ, 500ՄՄ, դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի։

Չնայած դրան՝ Հայաստանում լայնորեն շրջանառվում են գրանցում չունեցող դեղամիջոցները, օրինակ՝ «Դիսպորտ» (Dysport), «Քսեոմին» (Xeomin), «Ռելատոքս» (Relatox), «Կանիտոքս» (Canitox), «Նաբոտա» (Nabota) և այլն։ Էսթետիկ բժշկական կենտրոնները շատ հաճախ իրենց կայքերում, սոցիալական ցանցերի էջերում հրապարակում են, որ այդ դեղամիջոցներն են օգտագործում։

Օրինակ՝ «Medest» բժշկական կենտրոնն իր էջում նշել է, որ օգտագործում են «Դիսպորտ» պրեպարատը։

Մեկ այլ՝ «Դավիդյանց» կլինիկայի էջում տեսնում ենք, որ բոտուլինոթերապիայի համար առաջարկում են «Կանիտոքս» դեղամիջոցը, որը նույնպես Հայաստանում գրանցված չէ։

Կոսմետոլոգիական և բժշկական ծառայություններ մատուցող «ELGA» անվանումով ֆեյսբուքյան էջը ևս առաջարկում է բոտուլինոթերապիա իրականացնել այնպիսի դեղամիջոցներով, որոնք Հայաստանում գրանցում չունեն՝ «Դիսպորտ», «Բոտոքս», «Քսեոմին», «Ռելատոքս»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը