Ներքին 31 րոպե առաջ - 18:17 31-08-2026

Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Սեպտեմբերի 1-ին՝ մի քանի ժամ հեռուստատեսային ալիքների հեռարձակումը կդադարեցվի։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։