Ժամեր առաջ
Oragir.News-ը
տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի ավտոմեքենաների վարորդներ Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքում, մարդաշատ վայրում դրիֆտ անում։
Oragir.News-ի հրապարակած տեսանյութից ժամեր անց ոստիկանությունը արագ արձագանքել է դեպքին։
Նույն վայրում մարդաշատ տարածքում դրիֆտ անող վարորդները հայտնաբերվել են, նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։