Ներքին 18 րոպե առաջ - 14:04 31-08-2026

Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս

Շենգավիթում լարված իրավիճակ է․ փորձում են քանդել մի քանի տնակ, սակայն բնակիչները թույլ չեն տալիս: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

Նրանք նշում են` ընդհանուր առմամբ 11 մարդ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են առանց տանիքի մնալ։

Բնակիչներից մեկը փորձում էր թույլ չտալ, որ որևէ մեկը մոտենա իրենց տներին։ Կինը ինչ-որ բաներ էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա, ի վերջո նրանք մի փոքր հետ քաշվեցին։

Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։

Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։