Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 39 րոպե առաջ - 15:00 30-08-2026

Թող Փաշինյանը և Պուտինը հանդիպեն, բարիշեն, եղբայր դառնան. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը, մասնավորապես, կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը։

Հանդիպման օրակարգում կարող է լինել նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների հարցը։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածության պայմաններում առաջիկա հանդիպման նկատմամբ տարբեր ակնկալիքներ կան։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ի՞նչ են նրանք ակնկալում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից։

Քաղաքացիներից ոմանք հանդիպումից կոնկրետ ակնկալիքներ չունեին՝ նշելով, որ դրա վերաբերյալ բավարար տեղեկություն չունեն։

«Այդպիսի հարցերին պատասխանելու համար պետք է տեղեկություն ունենաս։ Ես չեմ կարող ասել՝ ինչ կարող է տեղի ունենալ»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ցանկություն հայտնեց, որ հանդիպումը նորմալ անցնի, և կողմերը կարողանան հարաբերությունները բարելավել։ «Աշխատենք՝ լավ լինի, նորմալ հանդիպեն։ Կարևորը՝ շնորհավորենք»,– ասաց նա։

Մինչդեռ քաղաքացիներից մեկը նշեց, որ ընդհանրապես չի ցանկանում Փաշինյանի և Պուտինի հանդիպումը։ «Ես կուզենայի, որ ընդհանրապես չհանդիպեն։ Գիտեմ, որ Ռուսաստանը մեզ պետք չէ։ Ընդհանրապես պետք չէ»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ կտրուկ քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նրանից որևէ դրական ակնկալիք չունի։ «Փաշինյանից ոչ մի լավ բան չեմ ակնկալում։ Նա միայն ավեր է բերել մեր երկրին։ Ամոթ իրեն։ Մարդը սեփական եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ Հայաստանի համար նախընտրելի համարեց եվրոպական ուղղությունը։ «Ռուսաստանը մեզ պետք չէ։ Ավելի լավ է գնանք դեպի Եվրոպա։ Հայ ժողովուրդն արժանի է ամենալավ բաներին»,– ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ կտրուկ արտահայտվեց Ռուսաստանի հասցեին՝ նշելով, որ Հայաստանի համար անհրաժեշտ է առավել ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ «Պուտինի նման դեսպոտը պետք է համաձայնվի մեր ղեկավարի հետ։ Մեզ պետք չէ Ռուսաստանը։ Ես չեմ ասում՝ Նիկոլը լավն է, բայց նա հայ է, իսկ Պուտինը՝ ռուս։ Ռուսաստանը միշտ դավաճանել է մեզ՝ տարբեր ժամանակաշրջաններում»,– ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին