Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:10-ի սահմաններում Դավթաշեն 1-ին թաղամասի 36 շենքի բակում հաստաբուն ծառը, որն արմատից փտած է եղել, տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ամբողջությամբ փակել է երթևեկելի գոտին, իսկ ծառի ճյուղերն էլ ընկել են կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Բարեբախտաբար տուժածներ չկան, մեքենան էլ չի վնասվել։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: