Ներքին 44 րոպե առաջ - 21:01 29-08-2026

Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ֊ը որոշում է կայացրել գնել դրոշ։

Սույն հիմնարկի հոգաբսրձուների խորհրդի նախագահը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն է։

Եվ պատկերացրեք, որ դրոշը ծուռ դնելու համար ՊԵԿ֊ի տեսուչ հեռացնող Նիկոլ Փաշինյանի դե յուրե վերադասը` Վահագն Խաչատուրյանը, չի կարողանում կազմակերպել դրոշի գնման գործընթացի դրական ելքը, քանի որ ոչ մի մատակարար հայտ չի ներկայացնում. դրոշ չի առաջարկում։

Ստացվում է, որ Հայաստանի նախագահն ուզում է դրոշ գնել, բայց ոչ ոք նրան չի վաճառում։