Ներքին 1 ժամ առաջ - 16:56 29-08-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Աբովյանում հրդեհ է բռնկվել Mercedes-ում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Վահան Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում