Ներքին 46 րոպե առաջ - 15:24 29-08-2026

Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։

Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։

Ծրագրային նոր լուծումների ներդրմամբ նախատեսվում է թվայնացնել ոչ միայն դիմումների ներկայացման, այլև դրանց հետագա ընթացքի և վարչական վարույթների իրականացման գործընթացը։ Համակարգի թվայնացումը կնպաստի փաստաթղթաշրջանառության ծավալի կրճատմանը, վարչական գործընթացների օպտիմալացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել հարթակի գործարկմանն ու դիմումների ընդունման գործընթացի մանրամասներին, տվյալների ավտոմատ ստուգման և պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների ստացման հնարավորություններին, ինչպես նաև տարբեր շահառուների համար նախատեսվող հիմնական առանձնահատկություններին։ Քննարկվել են նաև գործընթացների պարզեցման և առավել արդյունավետ կազմակերպման ուղղությունները։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ներկայացված հարթակի գործարկման արդյունավետությանն ու կիրառելիությանը, ընդգծել է թվայնացման աշխատանքները սահմանված ժամկետներում և անհրաժեշտ որակով ավարտելու կարևորությունը։

Նախարարը շեշտել է, որ թվայնացումը պետք է իրականացվի ոչ միայն տեխնիկական մակարդակում, այլև ուղեկցվի ծառայության մատուցման գործընթացի վերանայմամբ՝ դրանք հնարավորինս պարզեցնելու և քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով։

«Արձանագրում ենք, որ այս և մնացյալ փոփոխությունների արդյունքում տարեվերջին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։ Ժամկետի որևէ փոփոխություն այս տեսանկյունից չենք նախատեսում»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել հարթակի կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, և ապահովել անհրաժեշտ գործառույթների ամբողջական ներդրումը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում