2026 թվականի Բարգավաճման ինդեքսում (Legatum Prosperity Index) Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։
Վարկանիշը կազմել է բրիտանական The Legatum Institute վերլուծական կենտրոնը։
2026 թվականի Legatum Prosperity Index-ում ներառվել է 161 երկիր։
Ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 42-րդ, Ռուսաստանը՝ 103-րդ, Թուրքիան՝ 102-րդ։