Ուղիղ եթեր
Ներքին 8 րոպե առաջ - 18:00 28-08-2026

Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից

Բիզնեսները պետական մակարդակով խլելու հետևանքները չեն ուշանում։

Կապիտալը՝ որպես զգայուն մատերիա, չի կարող ամենօրյա հիստերիայի պայմաններում խաղաղ կատարել իր տնտեսագիտական ֆունկցիան։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, ՀՀ խոշորագույն բանկի՝ «Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանը նախօրեին գնել է Թբիլիսիի հինգաստղանի «Բալթիմոր» հյուրանոցը և «Տերրա» բանկը։

Գործարքների արժեքը գնահատվում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի։

Գագիկ Ծառուկյանի և այլոց բիզնեսները պետականացնելու, այլ մեծահարուստներին առանց դատարանի վճիռների ունեզրկելու բացասական հետևանքների մեկնարկը տրված է։

Հավելենք, որ նմանատիպ իրավիճակ եղավ նաև Կուբայում. թեև 1990֊ականներին «Ազատության կղզու» իշխանությունները, զգալով իրենց կողմից 1960֊ականներին իրականացված բիզնեսների ազգայնացման կործանարար հետևանքները, որոշում կայացրին վերադառնալ օրինական վարքագծին, սակայն շուրջ 40 տարի է` ոչ մի ազդեցիկ օտարերկրյա բիզնես չի արձագանքում Կուբայի իշխանությունների զղջմանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի